Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Շրջանակներ աչքերի տակ. ի՞նչ անել

Շրջանակներ աչքերի տակ. ի՞նչ անել

Աչքերի տակ մուգ շրջանակների հայտնվելը խնդիր է, որն անհանգստացնում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց: Դրանց դեմ պայքարի ժողովրդական միջոցների մասին NEWS.am STYLE-ին կպատմի կոսմետոլոգ Մարինա Հովսեփյանը…

 

1. Եթե ձեր աչքերի տակ կապտուկներ եք նկատել, կարող եք վարունգի դիմակ գործածել: Թարմ վարունգի 2 շրջանակ կտրեք, դրեք աչքերին եւ պահեք 10-15 րոպե: Վարունգի հյութը նպաստում է երիտասարդանալուն, մաշկի վերականգնմանն ու գույնը բացվելուն: Մի քանի անգամ այն կրկնելուց հետո շրջանակները կանհետանան:

 

2. Կարելի է նաեւ սեւ թեյից թրջոցնել գործածել: Դրա համար վերցրեք մեկ թեյի գդալ սեւ թեյ եւ 1/4 բաժակ եռացրած տաք ջրում լուծեք: Մեկ ժամ լուծույթը թրմեք, հետո խնամքով քամեք: Բամբակե բարձիկներն այս լուծույթում թրջեք եւ դրեք խնդրահարույց հատվածներին: Մեկ ժամվա ընթացքում հարկավոր է 2 անգամ փոխել բարձիկները: Գործողության ավարտին մաշկը սառը ջրով լվացեք եւ սնուցող խոնավեցնող կրեմ քսեք:

 

3. Աչքերի տակի կապտուկներից ազատվելու եւս մեկ միջոց է կարտոֆիլի դիմակը: Կարտոֆիլը կեղեւով եփեք, սառեցրեք, բաժանեք երկու հավասար մասին եւ դրեք աչքերին: Պահեք 40-50 րոպե:

 

4. Մեկ այլ արդյունավետ դիմակ կարելի է պատրաստել մաղադանոսի արմատներից: Դրանք մանրացրեք այնպես, որ դառնա կպչուն շիլայանման զանգված: Այն քսեք մաշկի համապատասխան հատվածներին եւ պահեք 20 րոպե:

 

5. Շատ պարզ եւ արդյունավետ, այդ պատճառով էլ հայտնի դիմակ է կեֆիրի եւ մեղրի խառնուրդը: Դրանք խառնում ենք այնքան, որ դառնա մարմնի լոսյոնի կամ լոգանքի գելի նման զանգված, քսում ենք աչքերի տակի կապտուկներին եւ պահում 15-20 րոպե: Անպայման՝ քնելուց առաջ: Այդպես կապտուկները կանցնեն աստիճանաբար, բայց ժամանակի ընթացքում կարող եք ընդհանրապես ազատվել դրանցից:

 

6. Եթե վստահ եք, որ ձեր կապտուկներն առաջացել են երիկամների եւ ընդհանուր տարանջատման համակարգի խնդիրների հետեւանքով, կիրառեք ֆոտոմոդելների մեթոդը. օրական խմեք ոչ պակաս, քան մեկ լիտր մաքուր ջուր: Կարեւորը՝ ջուր մի խմեք գիշերը, հակառակ դեպքում իրավիճակը կարող է միայն խորանալ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ